Գյուղնախարարի պաշտոնում Գերասիմ Ալավերդյանին փոխարինողների շարքում երկու հիմնական անուն է շրջանառվում: Ըստ լուրերի` մեկը Խուճուճ Էդո մականունով հայտնի` տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանն է, որը վերջերս էր դարձել ՕԵԿ-ական: Ի դեպ, նա Էրեբունու նախկին թաղապետ, Թոխմախի Մհեր մականունով հայտնի Մհեր Սեդրակյանի խնամին է:
Մեր աղբյուրները տեղեկացրին, որ գյուղնախարարի պաշտոնում թեկնածուների շարքում շրջանառվում է նաև «Արտֆուդ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանի անունը: Թե նրանցից ով կնշանակվի, պարզ կդառնա հունվարին: Ըստ մեր տեղեկությունների` հիմա ՕԵԿ-ը լուրջ փնտրտուքների մեջ է, քանի որ իր կուսակիցների շրջանում չունի համապատասխան թեկնածու: