Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ի՞նչ է, լրագրողները չե՞ն ուզում աջակցել արդար դատավարությանը. զինդատախազ

Ինչպես երևում է, զինված ուժերում տիրող իրավիճակներին անդրադարձող և լրատվական միջոցներում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մահվան հանգամանքները բացահայտելու միտում ունեցող լրագրողները կա՛մ պետք է հարմարվեն այն մտքի հետ, որ շաբաթը մի քանի անգամ քննչական բաժիններում են լինելու, կա՛մ էլ պետք է մոռանան ազատ խոսքի մասին:

Բանն այն է, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես ինքն այսօր նշեց լրագրողների հետ հանդիպմանը, արդեն հատուկ ցուցում է տվել համապատասխան դատախազներին, Հատուկ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն էլ քննիչներին, հանցագործության առնչությամբ ցանկացած տեղեկատվության տարածման հետ տեղեկատվություն տարածողին հրավիրել քննչական բաժին, գործի հանգամանքների վերաբերյալ իր ունեցած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումներ, բացատրություններ, տեղեկություններ հայտնելու համար:

«Մենք ականատես ենք եղել բազմաթիվ այնպիսի դեպքերի, երբ տարածվել է այնպիսի տեղեկատվություն, որը ոչ միայն բացարձակ ապատեղեկատվություն է, այլև շատ դեպքերում այդ տեղեկատվությունը բավական լայն արձագանք է ստանում և հասարակության մեջ ընկալվում որպես տեղի ունեցած փաստ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ բոլորին հիշեցնել, որ տեղեկատվության ձեռքբերման, տարածման ազատությունը միանաշանակ երաշխավորված է, բայց այդ նույն տեղեկատվությունը պետք է տարածվի պատշաճ հիմնավորվածությամբ, լրագրողական գործունեության արդյունքում այդ տեղեկատվությունը ստուգելուն ուղղված բոլոր ողջամիտ գործողությունները պետք է կատարված լինեն»,- նշեց զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով` լրագրողի կողմից ևս կարող են հայտնի դառնալ այնպիսի հանգամանքներ, որոնք նախաքննության ընթացքում կա՛մ դեռ ձեռք չեն բերվել, կա՛մ գտնվում են ստուգման փուլում, ու կօգնեն հանցագործության բացահայտմանը: Սակայն լրագրողները, Գ.Կոստանյանի կարծիքով, այնքան էլ պատրաստակամ չեն իրենց հասու տեղեկատվությունը նախաքննության մարմիններին փոխանցելու հարցում:

«Բացարձակ օրինաչափություն ենք նկատել. բազմաթիվ լրագրողներ արդեն իսկ հրավիրվել են, բայց լրագրողները շատ բացարձակ իմաստով են ընկալել տեղեկատվություն չտրամադրելու իրենց իրավունքը: Ի՞նչ է, լրագրողները չե՞ն ուզում աջակցել արդար դատավարության իրականացման գործընթացին»,- ասաց զինդատախազը` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Զանգվածային լրատվության մասին օրենքով, քրեական գործերի շահերից և արդարադատության իրականացման շահերից ելնելով, դատարանի որոշմամբ լրագրողը հարկ եղած դեպքում պարտավոր է բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում