Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը պետք է կայանար վաղը՝ Նախիջևանում, հետաձգվել է հաջորդ ամիս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը։
Վերջինիս խոսքերով, արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի առաջին նախագահ Ռաուֆ Դենքթաշի մահվան պատճառով, որի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը։









































