Բեյոնսեի և Jay-Z-ի նորածին դստեր`Բլյու Այվի Քարտերի պատվին են անվանել բժշկական նոր մարիխուանայի տեսակը, որը վաճառվում է Կալիֆոռնիայի հատուկ խանութներում:
Ինչպես հայտնում է TMZ-ը, նորույթը ստացել է OG Blue Ivy անվանումը:
Բեյոնսեն և Jay-Z-ը չեն մեկնաբանում մարիխուանայի վաճառքում հայտնվելը, որը կրում է իրենց դստեր անունը: Ամերիկյան մամուլը նշում է, որ այն դեպքում, եթե երիտասարդ ծնողներին դուր չգա OG Blue Ivy անունով թմրամիջոցի վաճառքում հայտնվելը, նրանք դժվար թե կարողանան այս տեսակի թմրամիջոց ստեղծողների նկատմամբ իրավական պահանջներ ներկայացնել, քանի որ նորածին Բլու Այվիի անունը գրանցված առևտրանիշ չէ:
Մարիխուանան հնարավոր է ձեռք բերել հիմնականում բժշկական կենտրոններում:
Կալիֆոռնիա նահանգում մարիխուանան օրինական օգտագործվում է միայն բժշկական նպատակներով:








































