Սյունիքի մարզում հունվարի 15-ի ցերեկը, տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի 55-րդ բնակարանի բնակիչն ուզում է ինքնասպան լինել` 9-րդ հարկից ցած նետվելով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը իրավապահ մարմինների կողմից բացվել է բնակարանի դուռը ու կանխվել Նարինե Օհանջանյանի (տառապում է հոգեկան հիվանդությամբ) ինքնասպանության փորձը:
Նա տեղափոխվել է Կապան քաղաքի հոգեբուժարան:









































