Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ երեկոյան խոշոր ավտովթար է գրանցվել Իզմիրի նահանգի Քարշըյաքա շրջանում։ Տեղական ժամանակով ժամը 18.45-ին դեպի Մանիսա նահանգ տանող ճանապարհին շրջվել է «Մերսեդես» տիպի ուղևորատար ավտոբուսը։
Ավտոբուսում եղել է 56 ուղևոր, որոնցից 7-ը՝ կանայք, 1-ը՝ երեխա։ Վթարի արդյունքում 56 ուղևորներից 53-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհեր չեն գրանցվել։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության 20 ավտոմեքենաներ, որոնք վիրավորներին տեղափոխել են Իզմիրի ու Մանիսայի հիվանդանոցներ։
Նշվում է, որ ավտոբուսում օտարազգիներ չեն եղել։ Վթարի պատճառները պարզվում են, տարվում է հետաքննություն։










































