Wednesday, 08 05 2024
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին

«Սարդարապատ» շարժումը սկսում է հրահրել

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճյան» դահլիճում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ կազմակերպած հավաք-քննարկում՝ նվիրված ջավախքաբնակ հայտնի ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին։
Ստորև ներկայացնում ենք «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Յենիգոմշյանի ամբողջական ելույթը։

Ի՞նչ է Ջավախքի նշանակությունը հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Ինչքան էլ որ պատասխանը ակնհայտ լինի, անհրաժեշտ է դա ամրագրել:

1. Ջավախքը Հայկական բարձրավանդակի անբաժանելի մասնիկն է: Տարածաշրջանում ազգերի կազմավորման ժամանակաշրջանից այն բնակեցված է եղել հայերով: Բացի պատմական մի որոշակի ժամանակաշրջանից, հայերը կազմել են տեղի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը: Այսօր ևս հայերը Ջավախքում բնակչության մեծամասնությունն են կազմում:

2. Պատմական և աշխարհաքաղաքական պատճառներով, այսօր, ինչպես երբեմն եղել էր անցյալում, Ջավախքը հայկական պետականության մաս չի կազմում: Ներկայումս այն մաս է կազմում վրացական պետությանը: Աշխարհաքաղաքական և այլ հանգամանքների բերումով, հայկական պետության հետ Ջավախքի վերամիացումը հայկական պետականության և հայ ազգի տեսանելի առաջադրանքների ու ծրագրերի օրակարգում տեղ չի գրավում: Այս վերջին կեցվածքը, սակայն, պայմանավորված է Ջավախքում ջավախահայության ստեղծագործ կենսագործունեության պայմանների երաշխավորումով, Ջավախքի հայկական յուրահատկության և տարածքի հայ բնակչության իրավունքների երաշխավորումով:

3. Վերոնշյալ երկու կետերը հանգեցնում են հետևյալ եզրակացության. վրացական գերիշխանությամբ հանդերձ, Ջավախքը հայրենական հող է, և անընդունելի է Ջավախքին ու ջավախահայությանը համարել սփյուռք և նրանց հետ հարաբերվել որպես այդպիսիներ:

4. Որպես հայրենական տարածք, իր ներկայացրած առանձին նշանակությանը զուգահեռ, Ջավախքը ներկա Հայաստանի անվտանգության համար ներկայացնում է ռազմավարական անգնահատելի նշանակություն: Նրա պահպանումն ու հզորացումը արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցական միջոցների ընդլայնման և Հայաստանի ամբողջական շրջապատման նկրտումների խափանման լավագույն գրավականն են և, հակառակը, նրա թուլացումն ու կորուստը անխուսափելիորեն բերելու են արտաքին աշխարհի հետ երկրի հաղորդակցության ուղիների հետզհետե ամբողջական փակման ու թուրքական ժողովրդների կողմից երկրի ամբողջական շրջափակման:

5. Հիմնվելով վերոնշյալ իրողությունների վրա՝ Հայաստանի և հայության կողմից Ջավախքի նկատմամբ իրականացվող քաղաքականության առանցքը պետք է կազմի տարածքի հայկականության պահպանման, դրա շարունակականության երաշխավորման ու մշտական հզորացման իրականացման նպատակը: Հայաստանի ու հայ ազգի համար այս առաջադրանքը ներկայացնում է ռազմավարական և ազգային անվտանգության առումներով անգերագնահատելի նշանակություն:

Այս նպատակների և առաջադրանքների իրականացման համար մղվող պայքարի առաջամարտիկները 2000-ական թվականներին մի խումբ երիտասարդներ էին՝ Վահագն Չախալյանի ղեկավարությամբ:
Որքանո՞վ է այսօր պահպանվում Ջավախքի հայկականությունը և ի՞նչ միտումներ են առկա:

Վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանին հակաօրինական կերպով 10 տարվա ազատազրկման ենթարկելը և մյուս երիտասարդների դեմ հալածանքները այդ հարցի «լավագույն» պատասխանն են:

Տարիներ ի վեր Ջավախքի իրավիճակը բնութագրվում է երեք գործոններով. վրացական համակողմանի գրոհ և հայկական գործոնի ու ընդհանրապես հայության արտամղման փորձ, արտագաղթ, և այս երկուսին զուգահեռ` ՀՀ իշխանությունների հանցագործ անտարբերություն, երբեմն ուղղակի մեղսակցություն վրացական իշխանությունների քայլերին, ինչպես Վահագն Չախալյանի և ընկերների դեմ հալածանքների պարագայում:

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական համաղետն ու արտագաղթը երկրում տիրող համակարգի ուղղակի հետևանքն են: Իսկ Ջավախքից արտագաղթը արդյունքն է վրացական ագրեսիվ քաղաքականության ստեղծած անապահովության մթնոլորտի, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի, ու այս իրականությունների դիմաց՝ ՀՀ-ից ակնկալվող օժանդակությունների բացակայության ստեղծած հոգեբանական մթնոլորտի: Սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, իր հերթին, գլխավորաբար հետևանքն է և՛ վրաց իշխանությունների, և՛ ՀՀ իշխանությունների ուշադրության բացակայության ու անտարբերության: Ջավախքի հայկականությունը հարվածներ է ստանում և հետընթաց է ապրում վրացական ուղղակի քաղաքականության և ՀՀ անտարբեր և հաճախ մեղսակից քաղաքականության արդյունքում:
Ջավախքում վրացական ագրեսիայի ու հայկական գործոնի դուրս մղման փորձերի օրինակներն անհամար են: Երկու երևույթների մատնանշումը բավարար է իրականության պատկերն ունենալու համար:

Ջավախք այցելող ցանկացած մարդ անմիջապես կզգա ահաբեկման և վախի այն մթնոլորտը, որ տիրում է շրջանում: Այս մթնոլորտը հաստատվել է նաև տեղի հայ գործակալների ակտիվ մասնակցությամբ: Մշակութային սահմանափակ և ամենաանմեղ միջոցառումներն անգամ տեղի են ունենում ուժային կառույցների խիստ վերահսկողության ներքո:

Տարածաշրջանում «ժողովրդավարության ու ազատությունների դրոշակիր» Վրաստանը խստիվ արգելում է հայալեզու գրականության մուտքը Ջավախք և ընդհանրապես իր վերահսկողության տարածք:

Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը արդյունք է, մի կողմից, նրա փոքր-կայսերական նկրտումների, մյուս կողմից՝ նրա հակահայկական բարդույթների: Իր այդ կարճատես քաղաքականությամբ Վրաստանն իրականում իր իսկ գերեզմանն է փորում, որովհետև հաջողության պարագայում այդ քաղաքականությունը հանգեցնելու է ոչ թե վրացական, այլ թուրքական Ջավախքի գոյացմանը:
Պատմության ընթացքում Վրաստանի ժողովուրդները երբեք կայուն և երկարատև բնակություն չեն հաստատել խստաշունչ կլիմայով Ջավախքում և երբեք մեծամասնություն չեն կազմել այնտեղ: Ազգայնամոլական հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ևս Ջավախքը վրացիներով չի բնակեցվելու, այլ՝ թուրքերով, լինեն նրանք այսպես կոչված մեսխեթցի, թե այլ թուրքեր: Չենք խոսում անգամ այն մասին, որ իրենց ներկա ժողովրդագրական աղետալի վիճակի պատճառով վրացիները, ցանկության պարագայում անգամ, չեն կարողանա բնակեցնել Ջավախքը: Իրենց հակահայկական քաղաքականության հաջողության պարագայում ո՛չ միայն Հայաստանն է ամբողջությամբ շրջապատվելու թուրքերով, այլև Վրաստանն ինքը կորցնելու է արևելյան և արևմտյան թուրքերի միջև աշխարհագրական կամուրջ լինելու իր ներկա կարգավիճակի ներկայացրած նշանակությունը և դրանից բխող առավելությունները: Այդ պարագայում թուրքերը Վրաստանի «ծառայությունների» կարիքը չեն ունենալու: Եթե Վրաստանին չի հուզում իր իսկ քաղաքականության արդյունքում սպասվելիք այս հեռանկարը, ապա Հայաստանին ու հայերիս շատ է հուզում, և մենք թույլ չեն տա դրա իրականացումը:

Հայերը, իհարկե, թույլ չեն տա: Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրվա իշխանությունները:

ՀՀ ներկա իշխանությունները ոչ միայն համապատասխան քայլերի չեն դիմել՝ պաշտպանելու համար թեկուզ և փոքրամասնական համարվող ջավախահայության իրավունքները, այլև գործնական հանցավոր մասնակցություն են բերել ջավախահայության դիմադրության ոչնչացմանը` Վահագն Չախալյանի կալանավորում ու վրաց իշխանություններին հանձնում: Նրանք ոչ մի աշխատանք չեն կատարել Հայաստանի հետ Ջավախքի տնտեսական համալրման ուղղությամբ: Ընդհակառակը, Բավրայի սահմանակետը և մաքսային ծառայությունը մշտապես խոչընդոտել և արհեստական դժվարություններ են ստեղծել ապրանքափոխանակման համար: Այս իշխանությունները լուռ են մնացել Ջավախքում վրացական բոլոր ոտնձգությունների դիմաց:

ՀՀ իշխանությունները իրենց դավաճանական քաղաքականությունն արդարացնում են երկրի աշխարհագրական դիրքով և, հետևաբար, Վրաստանից կախված լինելու հանգամանքով: Սակայն այս հանգամանքը չի կարող արդարացնել իշխանությունների անտարբերությունն ու հատկապես վրաց իշխանություններին մեղսակցությունը: Իրականում կախվածությունը երկկողմանի է: Մինչդեռ իր այս քաղաքականությամբ ՀՀ իշխանավորները վրացական կողմին քաջալերում են անխափան շարունակելու իրենց գրոհը:

Արդարև, խնդրի դրվածքն այնպիսին չէ, որ աշխարհագրականորեն Վրաստանից իր կախվածության հետևանքով Հայաստանն անկարող լինի Ջավախքի հարցում ավելի վճռական լինել: Վրաստանի հետ իր հարաբերություններում Ջավախքը Հայաստանի համար թույլ կետ չի հանդիսանում: Ընդհակառակը: Հայաստանը Վրաստանի նկատմամբ ունի լծակներ, ու Ջավախքն այդ լծակներից ամենակարևորն է: Հայաստանը ամբողջությամբ մեկուսացած և ամբողջությամբ Վրաստանի ողորմածությանը ենթակա կլինի միայն այն օրը, երբ այլևս հայկական Ջավախք գոյություն չի ունենա:

Իրականում հայկական իշխանավորների այդ կեցվածքը պայմանավորված է ոչ միայն պետականության ու ազգի նկատմամբ ունեցած հանցավոր անտարբերությամբ, այլև Վրաստանի ու Վրաստանով անցնող ճանապարհների հետ կապված տնտեսական սեփական շահերով:

Իշխանությունների այս քաղաքականությունը երբեք զարմանալի չէ: Իրենց գերիշխանության տարածքում ոչ միայն հակաժողովրդական, այլև ազգն ու պետականությունը դեպի վերացում առաջնորդող քաղաքականություն վարող իշխանություններից չի կարելի ջավախահայության իրավունքների պաշտպանություն ակնկալել: Նրանց ջավախքյան և ընդհանրապես վրացական քաղաքականությունը պարզապես ընդհանուր ազգադավ քաղաքականության շղթայի մի օղակն է:

Ջավախքի խնդիրը չի կարող լուծվել ՀՀ ներկա իշխանությունների օրոք: Ինչպես բոլոր մյուս հարցերի, այս հարցի լուծումը ևս պահանջում է համակարգափոխություն:

Դա չի նշանակում, որ մինչև ՀՀ-ում համակարգափոխության իրականացումը Ջավախքում ոչինչ չի կարելի անել: Իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել այն ամենին, ինչ կարող է իրականացնել պետությունը: Բայց երբ օրվա իշխանությունները ոչ միայն թերանում են իրենց անելիքներում, այլև հակառակ քայլերի են դիմում, մեզ մնում է, որ այդ աշխատանքները իրականացնեն ոչ պետական կառույցները և հասարակական նախաձեռնությունները: Խոսքը վերաբերում է Ջավախքի հայկականության պահպանմանը, ջավախաբնակ հայի` հողին կառչած մնալը ամրապնդելուն միտող քայլերին` տնտեսական, մշակութային, հոգեբանական և այլն բնագավառներում:

Բոլոր դեպքերում և հակառակ ամեն ինչի, Ջավախքի համար գոյություն ունի երկու տարբերակ:

1. Վրաստանի կազմում` շրջանի կարգավիճակ, որտեղ երաշխավորված կլինեն հայ բնակչության ազատ ինքնադրսևորման բոլոր պայմանները:

2. Արցախի ճակատագիր. Այսինքն՝ փաստացի միացում Հայաստանի Հանրապետությանը:

Երրորդ տարբերակը, այսինքն՝ Ջավախքի նախիջևանացումը, այլ խոսքով՝ նրա հայաթափումը և հայերի համար այդ տարածքի կորուստը բացառվում է: Վրացական ազգայնամոլությունը ձգտում է դրան՝ վայելելով իր արևմտյան ու արևելյան հարևանների խրախուսանքն ու օժանդակությունը: Բայց հայերը դա թույլ չեն տա: Ջավախքի նախիջևանացման ցանկացած փորձի պատասխանը լինելու է Ջավախքի Արցախացումը:

Վրաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց համար լավագույն տարբերակը մնում է ջավախահայության իրավունքների ամբողջական հարգումը: Իսկ դա ապացուցող առաջին քայլերից մեկը, այլ միջոցառումների կողքին, պետք է լինի Վահագն Չախալյանի ազատ արձակումը:

«Սարդարապատ» շարժում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում