Wednesday, 17 06 2026
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է

Ադրբեջանի նախկին նախագահը Մոսկվային մեղադրել է «մարդկության դեմ գործած հանցանքի» մեջ

Թուրքական Ihlas լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն անդրադարձել է 1990 թվականի հունվարի 20-ին խորհրդային բանակի զորամասերի՝ Բաքու մտնելուն.

«Նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը մեղավոր է այդ իրադարձություններում, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Խորհրդային զինվորականների գործողությունները մարդկության դեմ ուղղված հանցանք էին։

ԽՍՀՄ-ի ղեկավարությունը հրահրում էր էթնիկ հակամարտություններ, որպեսզի կարողանար իր ձեռքում պահեր երկրի ղեկավարման թելը։ Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջովին Մոսկվայի կողմից պատրաստված սցենար էր։

Մոսկվան կարող էր ձեռքի մեկ շարժումով վերջ տալ այդ խնդրին և հայերին դնել իրենց տեղը։ Սակայն դրա փոխարեն նա սարսափելի հանցագործություն գործեց մեր ժողովրդի դեմ։ Բնականաբար, այդ իրադարձություններում մեղքի իր բաժինն ունի նաև Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։

Հունվարի 20-ի իրադարձությունների ժամանակ Ադրբեջանը պետքական աջակցություն չստացավ հարևան մուսուլմանական երկրներից (ամենայն հավանականությամբ՝ նկատի են առնվում Թուրքիան և Իրանը)։ Մինչդեռ հայերին ակնհայտ աջակցություն էին ցուցաբերում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Ֆրանսիան։ Ոչ ոք չգիտեր, թե աշխարհի քարտեզի վրա որտեղ էր գտնվում Ադրբեջանը, մեզ սկսեցին ճանաչել մեր նավթի ու բնական գազի շնորհիվ»։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի մի շարք անհաջողություններից և Ադրբեջանի ժողովրդական ճակատի ճնշումներից հետո Մութալիբովը հրաժարական տվեց 1992 թվականի մարտի 6-ին։ Դրանից հետո նա քաղաքական ապաստան գտավ Ռուսաստանում, իսկ Ադրբեջանում նրա դեմ հարուցեցին քրեական գործ։ Սակայն ռուսական կողմը հրաժարվեց նրան հանձնել Ադրբեջանին։

2011 թվականի օգոստոսի 8-ին Մութալիբովը 19-ամյա ընդմիջումից հետո վերադարձավ Ադրբեջան՝ մասնակցելու համար իր ավագ որդու թաղման արարողությանը և մնաց այնտեղ։ Ապա Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց նախկին նախագահներին անձեռնմխելիություն շնորհող օրինագիծը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում