2012 թվականի Վայք ան Զեեի մրցաշարի երկրորդ տուրում ավարտվեցին ևս երկու պարտիաներ:
ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսկին սև ֆիգուրներով 41-րդ քայլում իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Վուգար Հաշիմովի հետ: 2-րդ տուրից հետո ադրբեջանցին վաստակեց 0.5, իսկ Կամսկին` 1 միավոր: Իատալացի Դավիդ Նավարան իր հերթին ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ: Շախմատիստները խաղաղությամբ բաժանվեցին 30-րդ քայլից հետո:
Արոնյան – Նակամուրա, Տոպալով – վան Վիլի, Կարուանա – Կարյակին և Կառլսեն – Իվանչուկ պարտիաները դեռևս չեն ավարտվել:






































