Պակիստանի Խանպուր քաղաքում պայթյունի հետևանքով մահացել է 13 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շիաները մասնակցում էին թաղման արարողության: Պայթյունից հետո քաղաքի բնակիչները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա:
Անկարգությունները ցրելու համար ոստիկանները ստիպված են եղել օգտագործել արցունքաբեր գազ:
Ահաբեկչության համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:










































