Հայաստանի արտգործնախարարությունից քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ Իտալիայի ԱԳՆ-ի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն` վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել:
Հիշեցնենք, որ ավելի քան 4 հազար մարդ տեղափոխող Costa Concordia զբոսանավը` Իտալիայի ափերի մոտ ծանծաղուտում խրվել ու շրջվել էր։
Հայտնի է դարձել, որ Costa Concordia նավը ճեղքվածք է ստացել` բախվելով ստորջրյա ժայռերին, որոնք քարտեզի վրա նշված չեն եղել: Այս մասին ասել է նավապետ Ֆրանկո Սկետինոն՝ Tgcom 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:











































