2012 թվականի Վայք-ան-Զեեի մրցաշարի առաջին տուրում ավարտվեցին հինգ պարտիաներ:
Լևոն Արոնյանն իր մեկնարկային խաղում սև ֆիգուրներով գերազանց հաղթանակ տարավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Մեր գրոյսմաստերն իր հզոր հակառակորդի դիմադրությունը կոտրեց 42-րդ քայլում:
ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սպիտակ ֆիգուրներով 21-րդ քայլում իր պարտիան ոչ- ոքի ավարտեց ուկրաինացի գրոյսմաստեր Վասիլի Իվանչուկի հետ: Խաղաղ ելք ունեցավ նաև բուլղարացի Վեսելին Տոպալովի և Դավիդ Նավարայի պայքարը, որտեղ Իտալիայի ներկայացուցիչը խաղում էր սպիտակ ֆիգուրներով:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև Գատա Կամսկի – Լյուկ վան Վիլի և Թեյմուր Ռաջաբով – Ֆաբիանո Կարուանան պարտիաները: