Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելն իրատեսական չէ, քանի որ դա վիթխարի վնաս կհասցնի Իսրայելին.
«Անհնար է այդ քայլը բացատրել Իրանին կանխիչ հարված հասցնելով։ Ռազմական միջոցները չեն երաշխավորում Իրանի միջուկային ծրագրի ամբողջական կասեցում։ Դա միայն որոշակի ժամկետով կհետաձգի դրա զարգացումը։
ԱՄՆ կառավարությունը չպետք է ներքաշվի այդ զինված հակամարտության մեջ։ Ինչպես ցույց է տալիս պատմության փորձը, պատերազմի մեջ ներքաշվելը հեշտ է, դուրս գալն է դժվար։ Ռազմական հարված ստանալու դեպքում Իրանը զանգվածային հրթիռակոծության կենթարկի Իսրայելը»։