Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Լ.Չուգասզյան. «Քվեարկությունը ցույց տվեց, թե որքան ծախու է մեր ԱԺ-ն»

«Առաջին լրատվականը» ԵՊՀ Արվեստի պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանից հետաքրքրվեց, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց կողմ քվեարկեց ԱԺ 69 պատգամավոր: Լևոն Չուգասզյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանը տարածաշրջանում համարվում է միատարր երկիր, և երկպառակությունների համար այստեղ հիմք չկա: Պառակտումը, ըստ մեր զրուցակցի, սոցիալական բևեռացման հետևանք է: Լևոն Չուգասզյանը կարծում է, որ եթե բացվեն օտարալեզու դպրոցներ, ապա կարող է առաջանալ կաստայականություն, և հասարակությունը կբաժանվի մշակութային հատվածների: Օտարալեզու կրթություն ստացող քաղաքացին, ըստ մեր զրուցակցի, ավելի շատ ձգտում կունենա մեկնել և ապրել արտերկրում, քանի որ կդառնա օտար մշակույթի կրողը: «Իսկ դա կխթանի արտագաղթը և կդառնա ազգային անվտանգության խնդիր»,- կարծիք հայտնեց Լևոն Չուգասզյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ պետք է օտարալեզու դպրոցներ բացելուց առաջ մտածել, թե ինչ քայլեր են հաջորդելու դրան: Մեր զրուցակիցն ասաց նաև, որ այդ դեպքում կառաջանա խտրականություն: Նա մտավախություն հայտնեց, որ մայրենի լեզվի դիրքերը կթուլանան նաև բանակում: Եթե անգամ այդ դպրոցների թիվը լինի սահմանափակ, ապա ըստ Լևոն Չուգասզյանի` շատերը կպահանջեն, որ դրանք ավելանան, որպեսզի հետագայում էլ իրենց զավակները բուհական լավ կրթություն ստանան: Մեր զրուցակիցն առաջարկում է ոչ թե բացել օտարալեզու դպրոցներ, այլ բարելավել կրթության որակը բոլոր դպրոցներում և օտար լեզվի ուսուցումը խորացնել: Իսկ ԱԺ պատգամավորների քվեարկությունը, Լևոն Չուգասզյանի հավաստմամբ, ցույց տվեց, թե որքան ծախու է մեր Ազգային ժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում