Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

Հայաստանում կոռուպցիան ունի քաղաքական նպատակներ

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՔՄՀՀԿ) այսօր, ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ, կազմակերպել է քաղաքական քննարկում ՀՀ կուսակցությունների 2012 թ. տնտեսական օրակարգի վերաբերյալ:

ՔՄՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմանը, թե այս տարվա բյուջեի քննարկումները «ալարկոտ» էին, ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց, թե բյուջետային քննարկումները տևել են 1.5 ամիս, և «ալարկոտ» ձևակերպումը տեղին չհամարեց: Ըստ նրա՝ 390 օրենքներից 125 օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ժամեր և օրեր:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Տաթևիկ Ավետիսյանի ներկայացմամբ` ԱԴԿ տնտեսական քաղաքականությունը բարեփոխումների շարք է, որը կնպաստի տնտեսական աճին, ձեռնարկատիրական ոլորտի զարգացմանը, հարկային դաշտի նախատեսվող բարեփոխումները կնպաստեն ավելի լայն շրջանակների գործարարությամբ զբաղվելուն և այլն:

ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՅԴ նպատակը սոցիալական շուկայական մոդելի իրագործումն է, ասինքն՝ ոչ թե ամեն ինչ պետք է որոշի շուկան, այլ շուկան պետք է ամեն ինչով ծառայի մարդուն: Այդ դեպքում, ըստ Ա. Մինասյանի, եթե շուկան նպաստում է` ազատ է, եթե խեղաթյուրում է` պետությունը պետք է կարգավորի: «Շուկան պետք է շնչի, բայց այնքան օդ կուլ չտա, որ հետո վիրուսներ արտաբերի»,- նշեց Ա. Մինասյանը: ՀՅԴ պատգամավորը հայտարարեց, որ իրենց ծրագրային դրույթներից է ՀՀ մրցունակության բարձրացումը, պետք է ապահովել հնարավորինս շատ հանրային աջակցություն այն ծրագրերում, որոնք բերելու են տնտեսական մրցակցության լիարժեք գործադրմանը, որը նշանակում է ի սկզբանե բացառել մենաշնորհիների առկայությունը, եկամուտների բաշխումը պետք է կատարվի ավելի երկարաժամկետ ծրագրով` մեկի փոխարեն երեք, նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների հիմնարար փոփոխություններ են հարկավոր:

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ՀԱԿ-ում համախմբված քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերը միավորվել են 100 քայլում: «Առաջին խնդիրը «շուկայական տնտեսություն» հասկացությունը վերականգնելն է: Որևէ ուղղությունը` սոցիալիստական, լիբերալիստական կամ այլ, հարաբերական է»,- նշեց Վ. Խաչատրյանը` հավելելով, որ այս պայմաններում բոլոր պետություններում դժվարին պահին դիմում են պետության աջակցությանը, և պարզ չէ, թե որտեղ են սահմանները պետության, որտեղ՝ ազատ շուկայի:

«Այսօր Հայաստանում շուկայական տնտեսություն չկա: Այն, ինչ կար, ստեղծվել էր 90-ականների բարեփոխումների արդյունքում, դա վերացել է: Տնտեսական բարեփոխումները երկրորդ շրջանը չի սկսվել, որը և պետք է իրականացվի: Դա է ՀԱԿ հիմնական նպատակակետը»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ տնտեսական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը գրեթե նույնն են, և Հայաստանում կոռուպցիան ունի քաղաքական նպատակներ, որպեսզի չլինի ազատ մրցակցություն տնտեսությունում, քաղաքականությունում և այլն. «Հիմնականը պետք է լինի օրենքի գերակայության խնդիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում