Բրազիլացի կիսապաշտպան Ռիվալդոն, ով 2012 թվականի ապրիլի 19-ին կդառնա 40 տարեկան, հաստատել է, որ իր մարզական կարիերան կարող է շարունակել Անգոլայի առաջնությունում` «Կաբուշկորպ» ակումբում, որը գլխավորում է ռուս մարզիչ Վիկտոր Բոնդարենկոն: Բրազիլացին նաև նշել է, որ ներկայումս բանակցություններ է վարում ակումբի ներկայացուցիչների հետ.
«Մամուլից տեղեկացա, որ ես արդեն Անգոլայում եմ, սակայն տեղափոխությունը դեռ չի կայացել: Ես ցանկանում եմ մեկնել Աֆրիկա և անձամբ բանակցություններ վարել: Մեծ ուրախությամբ կընդունեմ նրանց առաջարկը»,- Twitter-ի իր էջում գրել է Ռիվալդոն:
Հիշեցնենք, որ Աշխարհի չեմպիոնը, ով նաև 1999 թվականի «Ոսկե Գնդակ»-ի մրցանակակիր է, արդեն խաղացել է Բրազիլիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում և Ուզբեկստանում:








































