Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 18-19-ը Ադրբեջան է այցելում Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Էրիկ Ռուբինը։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։
Ադրբեջանական այցի ժամանակ Ռուբինը հանդիպումներ է ունենալու կառավարության ներկայացուցիչների և մի շարք պաշտոնատար անձանց հետ, որոնցում քննարկելու է երկկողմանի հարաբերությունների հարցը։
Հիշեցնենք, որ Էրիկ Ռուբինը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական է նշանակվել նախորդ տարվա հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Թինա Քեյդենաուին։ Ռուբինը պլանավորել էր Ադրբեջան այցելել դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն այդ այցը հետաձգվել էր։










































