ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Տեխասի նահանգում գտնվող Ֆորտ-Բլիս ռազմաբազայում ամերիկացի զինվորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապ չունի իրանցի միջուկային մասնագետ, 32-ամյա Մուսթաֆա Ահմադի Ռոշանի սպանության հետ.
«Ես վստահորեն կարող եմ ասել միայն մեկ բան. ԱՄՆ-ը կապ չունի դրա հետ, մենք դրանով չենք զբաղվում։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, թե ով կարող է կանգնած լինել դրա հետևում»։
Հիշեցնենք, որ Իրանը Ռոշանի սպանության մեջ մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Բացի այդ, Իրանը միջազգային հանրությանը, այդ թվում՝ նաև ՄԱԿ ԱԽ-ին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, կոչ է արել դատապարտել այդ սպանությունը։