Ռուս գերծանր քաշային Ֆյոդոր Եմելյանենկոն կարող է մենամարտել Strikeforce-ի Գրան-պրիի գերծանր քաշայինների հաղթողի հետ: Մրցաշարի եզրափակիչում կմենամարտեն Ջոշ Բարնետտն ու Դանիել Կորմյեն:
Կար կարծիք, որ մրցաշարի ավարտից հետո Strikeforce-ի գերծանր քաշայինները կտեղափոխվեն UFC, և կազմակերպությունում այդ քաշային կարգը կդադարի գոյություն ունենալ: Սակայն այժմ նախատեսվում է մրցաշարի հաղթողի մասնակցությամբ Strikeforce-ի հովանու ներքո ևս մեկ մենամարտ կազմակերպել: Հաղթողի ամենահավանական հակառակորդը համարվում է Ռուսաստանի ներկայացուցիչ Ֆյոդոր Եմելյանենկոն:
«Ես չգիտեմ` Ֆյոդորը ցանկանում է մենամարտել, թե ոչ, բայց ես դեռ չեմ պայմանավորվել M-1-ի հետ»,- ամերիկյան մամուլին տված հարցազրույցում նշել է Strikeforce-ի նախագահ Սքոտտ Կոկերը:









































