Օքսֆորդի համալսարանի դասախոսին մահացած են գտել մրցակից դասախոսի տանը: Ենթադրվում է, որ դասախոսը մահացել է կրթական խնդիրների վերաբերյալ ծագած վեճի պատճառով:
Daily Mail-ը հաղորդում է, որ 50-ամյա Սթիվեն Ռոուլինգսին գտել են մահացած 49-ամյա Դևինդեր Սիլվիայի տանը՝ Աբինգդոն քաղաքում:
Ենթադրվում է, որ նա մահացել է սրտի կաթվածից, որը տեղի է ունեցել Սիլվիայի հետ ունեցած կռվի հետևանքով: Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 49-ամյա տղամարդու, բայց չի հայտնել՝ արդյո՞ք կալանքի տակ գտնվող տղամարդը Սիլվիան է, թե՝ ոչ: Բայց հարևանները հայտնում են, որ տեսել են,թե ինչպես են ոստիկանները նրան տանում դեպի ոստիկանական մեքենան:
Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ երկու գիտնականները, ովքեր ֆիզիկայի, քիմիայի մասնագետներ են,. վիճաբանություն են ունեցել կրթական խնդիրների շուրջ:









































