Գիտնականներն ասում են, որ ստեղծել են մի դեղամիջոց, որը թույլ է տալիս առանց մարզվելու օգտվել մարզվելու բոլոր առավելություններից:
Ինչպես գրում է Daily Mail-ը, գիտնականները պարզել են, որ օրգանիզմում բնականորեն գոյություն ունեցող իրիսին հորմոնը պատասխանատու է առողջական առավելությունների համար, որոնք ստեղծվում են մարզումների ժամանակ քրտնելու շնորհիվ: Մկներին այդ հորմոնը տալով` գիտնականները նկատել են, որ այն «լավ ճարպ»-ի առաջացման հիմնական միջոցն է և նվազեցնում է կալորիաները:
Հորմոնը ստանալուց հետո մկների մոտ նաև կարգավորվել է արյան մեջ շաքարի մակարդակը` կանխելով նրանց շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:
Քիմիական նյութը, որն իր անունը ստացել է հույն Իրիս աստվածուհուց, օգնում է նվազեցնել քաշը` առաջացնելով օգտակար ճարպ, որը ժամանակի ընթացքում անհետանում է:
ԱՄՆ-ի Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Բրյուս Սպիեգելմանը կարծում է, որ այս հորմոնի օգտագործումը կարող է բարելավել բժշկական թերապիաների անցկացումն այն հիվանդությունների դեպքում, որոնց բուժման համար հարկավոր են նաև մարզումներ:











































