Իրանի նախագահը երկար հանդիպում է ունեցել Ֆիդել Կաստրոյի հետ։ Նա Կուբայի նախկին հեղափոխականին ցանկացել է, որ առողջ ու քաղաքական գործերում ներգրավված մնա:
Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ Կուբան և Իրանի Իսլամական Հանարապետությունը դաշնակիցներ են, որոնք պայքարում են միևնույն ռազմաճակատում՝ իրենց ժողովուրդների իրավունքների համար: Associated Press-ը հաղորդում է, որ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել օդանավակայանում՝ մինչ Էկվադոր մեկնելը:
Ռաուլ Կաստրոն ասել է, որ իր 85-ամյա եղբոր և Իրանի նախագահի հանդիպումը գրեթե երկու ժամ է տևել:









































