Հոլիվուդյան աստղ 45–ամյա Հոլի Բերին ամուսնացել է ֆրանսիացի դերասան 46-ամյա Օլիվյե Մարտինեսի հետ: Այս մասին հայտնում է Us Weekly magazine-ը:
Ըստ աղբյուրների՝ զույգի նշանադրությունը եղել է Նոր տարուն: Օլիվյեն հարսնացուին նվիրել է ադամանդներով ու զմրուխտներով զարդարված մատանի:
Նշենք, որ Հոլին մինչ այս երկու անգամ ամուսնացած է եղել: Նա ունի աղջիկ, որի հայրը կանադացի մոդել Գաբրիել Օբրին է: Վերջինս Հոլիից 9 տարով փոքր է եղել: Հոլիի ներկայիս ամուսինը շատ լավ ընկերություն է անում աղջկա հետ:
Հոլի Բերին ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկն է: Յուրաքանչյուր ֆիլմի համար նա ստանում է 10 մլն դոլար:








































