Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարեց, որ իր թիմը պատրաստ է Իսպանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում խաղալ «Բարսելոնա»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:
«Իհարկե, «Բարսելոնա»-ն դեռ պետք է անցկացնի «Օսասունա»-ի հետ պատասխան խաղը, բայց մենք պատրաստ ենք քառորդ եզրափակիչում նրանց հետ հանդիպումներին: Ես չեմ կարող համեմատել երկու ակումբները, բայց կարող եմ ասել, որ մենք հարգում ենք «կապտանռնագույններ»-ին»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն «Օսասունա»-ին հաղթել էր 4:0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը դեռ չի կայացել:






































