Բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտնել է, որ ստեղծել է մի մեքենա, որը թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում և ընդամենը 1000 դոլարով ապակոդավորել մարդու ԴՆԹ-ն: USA Today-ը գրում է, որ սա շատ սպասված գին է ԴՆԹ-ն ապակոդավորելու համար, որը թույլ կտա մարդու գենոմը օգտակար դարձնել բժշկության համար։
Life Technologies ընկերությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ արդեն նոր մեքենայի պատվերներ է ընդունում, որոնք ակնկալվում է, որ կառաքվեն մեկ տարվա ընթացքում: The Carlsbad ընկերությունը հայտնել է, որ երեք մեծ հետազոտական հաստատություններ պատրաստվում են գնել 149.000 դոլար արժողությամբ մեքենան:
Այս նոր սարքի շնորհիվ հնարավոր է դառնում ԴՆԹ-ի ապակոդավորումը դարձնել մատչելի և արագ,քանի որ, եթե մեքնենան աշխատի այնպես, ինչպես որ ակնկալվում է, բժիշկը կարող է հիվանդի ԴՆԹ-ն ուղարկել լաբորատորիա և պահանջված տեղեկությունները ստանալ մեկ շաբաթվա ընթացքում: