Լիսսաաբոնի «Բենֆիկա»-ի պաշտպան Էսեկիել Գարայի ընկերուհին` Թամարա Գորրոն, ճանաչվել է 2011 թվականին Իսպանիայի առաջնությունում հանդես եկած ֆուտբոլիստների ընկերուհիներից ամենագեղեցիկը:
Մոդելը 2009 թվականին մասնակցել է «Միսս-Իսպանիա» մրցույթին, որտեղ արդյունքի չի հասել: Այս անգամ 32.000 ձայները բավական եղան, որպեսզի Թամարան ճանաչվի լավագույնը:
Գորրոն ստացել էր քվեների 29 %-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի ընկերուհին` 17%-ը, իսկ Իրինա Շեյկը` 13%-ը: «Ինտեր»-ի ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանի ընկերուհին` Զաիրա Նարան, ով 2010 թվականին ճանաչվել էր հաղթող, գրավեց 6-րդ տեղը:











































