Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռեալ Սոսյեդադ»-ը մրցակցի հարկի տակ 6:1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մալյորկա»-ից: 3:1 հաշվի ժամանակ (որը ձեռնտու էր «Սոսյեդադ»-ին, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր բասկերի` 2:0 հաշվով հաղթանակով), հյուրերի դարպասապահ Էնյաուտ Զուբիկարաին խայտառակ սխալ թույլ տվեց` Գոնսալո Կաստրոյին թույլ տալով խաղի հաշիվը դարձնել 4:1:








































