Իսպանիայի Գավաթի 2011/12 խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացան երեք հանդիպումներ:
Մադրիդի «Ռեալ»-ը մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով առավելության հասավ «Մալագա»-ի նկատմամբ: Կարիմ Բենզեմայի հարվածից հետո կոպիտ սխալ գործեց տանտերերի դարպասապահ Վիլֆրեդո Կաբալլերոն: Այսպիսով` քառորդ եզրափակիչում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան ևս երկու «կլասսիկո»-ներ, քանի որ առաջին խաղում «Բարսելոնա»-ն «Օսասունա»-ին հաղթել է 4:0 հաշվով:
Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Մալագա» – «Ռեալ»` 0:1
0:1 Բենզեմա (72’)
«Մալյորկա» – «Ռեալ Սոսյեդադ»` 6:1
0:1 Իֆրան (14’), 1:1 Գոնսալո Կաստրո (34’), 2:1 Հեմեդ (36’), 3:1 Խոսե Նունյես (38’), 4:1 Գոնսալո Կաստրո (40’), 5:1 Ալֆարո (53’), 6:1 Հեմեդ (60’)
«Ռասինգ» – «Միրանդես»` 1:1
1:0 Մունիտիս (35’), 1:1 Պաբլո (72’, 11մ)










































