Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա հարազատներին և մերձավորներին:
«Գևորգ Անդրեևիչի մահը անդառնալի կորուստ է նրա մերձավորների և բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել և գնահատել են այդ հիանալի մարդուն»,- ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, երեկ Մոսկվայի Բոտկինսկի հիվանդանոցում 87 տարեկանում մահացել է խորհրդային հետախույզ Գևորգ Վարդանյանը:








































