ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ամենամեծ մսի կոմբինատում հրդեհ է բռնկվել, որի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել կենդանիների պաշտպանները:
Ինչպես հաղորդում է Associatedd Press-ը, հրդեհը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Այն հաջողվել է մարել 45 րոպե անց, սակայն կրակը ոչնչացրել է 14 տրակտոր:
Գործակալությունը գրում է, որ Harris Farms ֆերմայում տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Կենդանիների ազատության հյուսիսամերիկյան կազմակերպությունը» (North American Animal Liberation): Էլեկտրոնային փոստի միջոցով տարածած մամուլի հաղորդագրության մեջ նրանք նկարագրում են իրենց գործողությունները՝ հայտնելով, որ հրդեհի համար օգտագործվել է կերոսինե պարան:
Ֆերմայի ներկայացուցիչ Մայք Քեզիի խոսքերով՝ մինչ այդ Harris Farms-ը սպառնալիքներ չի ստացել կենդանիների պաշտպաններից:











































