Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնվել է Լոնդոնի «Չելսի»-ի հետաքրքրությունների շրջանակում: The People-ը նշում է, որ Անդրե Վիլլաշ-Բոաշը «Չելսի»-ի ղեկավարությանը տեղեկացրել է իր` Ֆալկոյի հետ կրկին աշխատելու ցանկության մասին:
«Արիստոկրատներ»-ը փոխարինող են փնտրում Ֆերնանդո Տորրեսին, ով չի կարողանում հարմարվել «Չելսի»-ի խաղաոճին: Ակումբը, ամենայն հավանականությամբ, կլքի նաև Դիդիե Դրոգբան:
Մադրիդյան ակումբի կոլումբիացի հարձակվողը, ով իր ներկայիս ակումբի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 9 գնդակ, «Չելսի» կարող է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ֆալկաոն «Ատլետիկո» տեղափոխվեց 2011 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ` «Պորտու»-ից` 38 մլն եվրոյի դիմաց:










































