«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մերժեց Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքը` Ռայան Գիգգսին թույլատրել գլխավորելու Ուելսի հավաքականը:
Ֆեդերացիան ցանկանում էր, որպեսզի 38-ամյա կիսապաշտպանը փոխարինի թիմի նախկին գլխավոր մարզիչ Գերրի Սփիդին, ով մահացավ 2011 թվականին: Սակայն Ֆերգյուսոնը հայտարարեց, որ դեմ է այդ տարբերակին:
«Սըր Ալեքսը մեզ անմիջապես պատասխանեց, որ մենք ոչ մի հնարավորություն չունենք: Այդ պատասխանը մեզ տխրեցրեց, քանի որ շատերն էին կարծում, որ Ռայանը կկարողանա փոխարինել Գերրիին»,- նշել է Ուելսի հավաքականի ներկայացուցիչներից մեկը:
Ավելի վաղ Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ Գիգգսի պայմանագրի ժամկետը երկարաձգվելու է ևս մեկ մրցաշրջանով:












































