«Մայամի»-ի աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը և «Լոս-Անջելես Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը ճանաչվեցին NBA-ի` Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների լավագույն բասկետբոլիստներ` անցած շաբաթվա արդյունքներով: Այդ մասին տեղեկացնում է Լիգայի պաշտոնական կայքը:
Ջեյմսը մասնակցեց երեք խաղերի և մեկ խաղում միջինը վաստակեց 31 միավոր, կատարեց 7,3 խլում և 9,3 փոխանցում:
Բրայընթը մեկ խաղում միջինը վաստակեց 33 միավոր և կատարեց 6,3 փոխանցում:









































