Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության հաղթող կդառնա կատալոնական «Բարսելոնա»-ն: Այդ մասին շոտլանդացի մասնագետը հայտարարեց Ցյուրիխում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ.
«Տվյալ պահին «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է: Ես չեմ կարող պատկերացնել, որ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում կարող է հաղթող ճանաչվել որևէ այլ թիմ»,- Ֆերգյուսոնին մեջբերում է շվեյցարական մամուլը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 2011/12 թ. խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնա»-ի հակառակորդը Լևերկուզենի «Բայեր»-ն է: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին` Գերմանիայում, իսկ պատասխանը` մարտի 7-ին` Իսպանիայում:










































