Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց «Լիդս»-ին: Հաղթական գոլը խփեց լոնդոնյան ակումբի լեգենդար հարձակվող Թիերրի Անրին, ով թիմ է վերադարձել 5-ամյա ընդմիջումից հետո և անցկացնում էր իր առաջին հանդիպումը:
2007 թվականի փետրվարի 3-ից հետո ֆրանսիացին «Արսենալ»-ի կազմում խփեց իր առաջին գոլը: Դա Անրիի 227-րդ գոլն էր «Արսենալ»-ի կազմում: