Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի կալանավորմանը՝ ընդգծելով, որ ինքը և իր ղեկավարած՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ցանկանում են, որ այդ դատական գործընթացն ավարտվի հնարավորինս շուտ.
«Ես կցանկանայի, որ այդ դատական գործընթացն ուղեկցվեր առանց Բաշբուղի կալանավորման, որ նա այդ ընթացքում գտնվեր ազատության մեջ։ Այժմ այդ դատական գործընթացն ընթացքի մեջ է, և սխալ կլինի այդ կապակցությամբ հայտարարություններ անելը։ Բաշբուղն իմ գործընկերն է, որի հետ ես աշխատել եմ երկու տարի (2008-2010 թվականներին.– 1in.am)»։
Հիշեցնենք, որ Բաշբուղը կալանավորվել է հունվարի 6-ին և մեղադրվում է գործող իշխանությունները տապալելու փորձի մեջ։











































