Ցյուրիխում ավարտվեց հանդիսավոր արարողությունը, որտեղ հայտնի դարձան նաև 2011 թվականի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի և ֆուտբոլիստուհու անունները:
Լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներն էին Լիոնել Մեսսին, Չավին (երկուսն էլ «Բարսելոնա») և Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»): ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահներ Զեպպ Բլատտերն ու Միշել Պլատինին լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնեցին Լիոնել Մեսսիին, ով այդ տիտղոսին արժանացավ երրորդ անգամ անընդմեջ:
2011 թվականի Աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Օմարե Սավան: Հավակնորդների թվում էին նաև ամերիկուհի Էմմի Ուենբեկը և բրազիլուհի Մարթան:







































