Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում տեղի ունեցող հանդիսավոր արարողության ժամանակ հայտնի դարձավ 2011 թվականի լավագույն գոլի հեղինակի անունը:
Հավակնորդների թվում էին Լիոնել Մեսսիի` Չեմպիոնների Լիգայի խաղարկության ժամանակ «Արսենալ»-ի դարպասը խփած գնդակը, Ուեյն Ռունիի` մանչեսթերյան դերբիում խփած գնդակը և Նեյմարի` Բրազիլիայի առաջնությունում «Ֆլամենգո»-ի հետ խաղում խփած գոլը:
Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը բաժին հասավ Նեյմարին, իսկ մրցանակը հանձնեց Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը:











































