Saturday, 06 06 2026
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին

Վիշապն ընդդեմ Իրանի

2012 թվականի մեկնարկը կարծես թե բավական դինամիկ է իրանական հարցի ուղղությամբ: Դեկտեմբերի 31-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց Իրանի դեմ նոր պատժամիջոցի կիրառման մասին օրենքը, որով արգելվում է Իրանի Կենտրոնական բանկի և ընկերությունների հետ ֆինանսական հարաբերությունը: Դրանից օրեր առաջ, ինչպես հայտնի է, Իրանը զորավարժություն սկսեց Հորմուզի նեղուցի մոտ և սպառնաց փակել այն, եթե Արևմուտքը խստացնի պատժամիջոցները Իրանի հանդեպ:

Հորմուզի նեղուցը կարևոր օղակ է Պարսից ծոցի նավթի արտահանման ծովային ճանապարհին: ԱՄՆ-ն ի պատասխան դրա նեղուց ուղարկեց իր ատոմային ավիակիրներից մեկը: Հորմուզի նեղուցը իրանյան արգելափակումից ապահովելու համար այնտեղ է ուղևորվում նաև բրիտանական նավատորմի ավիակիրը: Ֆրանսիայի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Եվրոպան պարտավոր է մինչև հունվարի վերջ պատժամիջոց կիրառել իրանական նավթի արտահանման հանդեպ: Թվում էր, թե իրավիճակը կարող է լիցքաթափել այն, որ հունվարի 6-ին ամերիկյան ավիակիրը Սոմալիի ծովահենների գերությունից ազատել էր մի խումբ իրանցիների և նրանց ճանապարհել տուն, ինչից հետո Իրանի իշխանությունը իր հարգանքն ու շնորհակալությունն էր հայտնել ամերիկացի նավաստիներին այդ քայլի կապակցությամբ: Բայց այդ ամենը կարծես թե մնում է զուտ քաղաքավարական ժեստի շրջանակում և քաղաքական նրբերանգներ ձեռք չի բերի:

Բանն այն է, որ դրան հաջորդեց Իրանում քաղաքացիների հերթական խմբի ձերբակալությունը, որին մեղադրում են ԱՄՆ օգտին լրտեսելու համար: Դրան հաջորդեց ԱՄՆ պաշտպանության նախարարի հերթական զգուշացումն Իրանին, որ եթե այդ երկիրը փակի Հորմուզի նեղուցը, ապա դա կլինի մի սահման, որն ԱՄՆ-ը չի հանդուրժի: Հունվարի վերջին Եվրամիության արտգործնախարարների հավաքի ժամանակ սպասվում է, որ Եվրոպան բավական կոշտ կարձագանքի իրանական միջուկային ծրագրին: Կարծես թե աներկբա է, որ Իրանի շուրջ օղակը սեղմվում է: Իհարկե հազիվ թե այն վերաճի ռազմական հակամարտության, այն էլ ցամաքային իմաստով: Այսինքն՝ Աֆղանստանում բավական «ամուր» խրված Արևմուտքը հազիվ թե մտնի, թերևս, ոչ պակաս «հեռանկարային» իրանական ճահճի մեջ, առավել ևս, որ Արևմուտքը ներկայումս եվրոպական ճգնաժամի ճիրաններում է: Մյուս կողմից՝ ճգնաժամերի պարագայում սովորաբար ելքեր են դիտվում նաև պատերազմները կամ այսպես ասած՝ ռազմական բախումները: Դրանք ոչ միայն ռազմական պատվերներն են խթանում՝ տնտեսական էֆեկտի համար, այլ նաև օգնում են վերնախավերին մանիպուլացնել անվտանգության հարցը և հասարակություններին դրա ազդեցության տակ դարձնել առավել կառավարելի: Իսկ տնտեսական լրջագույն ճգնաժամերի պարագայում հասարակությունների կառավարելիության հարցը վերնախավերի համար չափազանց կարևոր խնդիր է:

Այնպես որ, չի բացառվում, որ իրանական խնդրի սրացումը կարող է պայմանավորված լինել նաև եվրոպական ճգնաժամի բարդություններով: Բայց, այդուհանդերձ, խնդիրն ինքնին բավական լուրջ է, քանի որ իսլամական արմատականությամբ երկրում միջուկային զենքի առկայությունը իսկապես լուրջ անվտանգության խնդիր է աշխարհի համար: Աներկբա է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը պահանջում է լուծում: Հարցն այստեղ այն է, թե արդյոք աշխարհի քարտեզի վրա նոր «քաոսային կետը» կլինի՞ այդ հարցի լուծում, կամ արդյոք որքանո՞վ է համաշխարհային անվտանգության տեսակետից արդյունավետ մի խնդիրը լուծել մեկ ուրիշ խնդիր առաջ բերելու ճանապարհով: Չէ՞ որ մերձավորարևելյան և կովկասյան կարևորագույն տարածաշրջանում «քաոսային կետի» առաջացումը, թերևս, պակաս խնդրահարույց չէ, քան իրանական միջուկային ծրագիրը: Իսկ որ Իրանի խնդրի ռազմական լուծման փորձը կհանգեցնի գրեթե անկառավարելի քաոսի, որը քաղցկեղի նման կարող է բավական լայն տարածվել, երևի թե անկասկած է: Դա է այն բարդ խնդիրը, որը պետք է լուծի Արևմուտքը: Կասկած չկա, որ արևմտյան վերնախավերը ամբողջությամբ գիտակցում են այդ բարդությունն ու պատկերացնում հետևանքները:

Իրանի միջուկային խնդրի լուծումն, ըստ ամենայնի, զերծ կմնա ցամաքային ռազմական գործողություններից, համենայնդեպս ընթացիկ՝ Վիշապի տարում: Վիշապն, ըստ երևույթին, կփորձի պարզապես «գրկել» Իրանն ու փորձել խեղդել շրջափակումով՝ տնտեսական պատժամիջոցներով: Այստեղ շատ էական է, իհարկե, իրանական վերնախավի պահվածքը: Կընտրվի՞ արդյոք փոխադարձ շանտաժի տարբերակը, թե՞ այդուհանդերձ իրանական վերնախավը կփորձի Արևմուտքի հետ շփումներ հաստատել և դուրս գալ փակուղային վիճակից: Չէ՞ որ «սեղանին» դրված է Իրանի ապագայի խնդիրը, որը հազիվ թե արդյունավետ լուծում ունենա փոխադարձ շանտաժների քաղաքականությամբ: Խնդիրներն առավել արդյունավետ են լուծվում փոխադարձ շահերի համակարգում, իսկ այստեղ Իրան-Արևմուտք փոխհարաբերությունը սնանկ չէ և ունի բավական զգալի պաշարներ: Տարածաշրջանային իրավիճակը բավական գունեղ է և բազմաշերտ: Ի վերջո, Արևմուտքն էլ, թերևս, գիտակցում է, որ այդ ներկապնակից իրանական գույնի բացակայությունը, մեղմ ասած, շահեկան չէ: Հետևաբար, այդ գույնի բացակայությունը հազիվ թե լինի արևմտյան նպատակների թվում: Իսկ կարևորն այստեղ նպատակներն են, որոնց վրա էլ կառուցված է փոխադարձ շահերի «պահեստը»:

Այդ տեսանկյունից, բավական անելիք կարող է գտնել Իրանի անմիջական հարևան Հայաստանը՝ փորձելով կողմերին պարբերաբար հիշեցնել այդ փոխադարձ շահերի համակարգի մասին: Հայաստանից, իհարկե, որևէ նախաձեռնություն չի պահանջվում, առավել ևս, որ երկիրը իր տնտեսաքաղաքական պոտենցիալով այդ հարցում կարծես թե չունի էլ նախաձեռնության ռեսուրս: Բայց քանի որ իրանական խնդիրը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, Երևանը պետք է թերևս չտառապի «ավելորդ համեստությամբ» և չվախենա միջամտել «մեծերի խոսակցություններին» և ասի իր խոսքը իրանական հարցում: Այդ հարցում Երևանին, իհարկե, ձեռնտու է, որ Իրանն ու Արևմուտքը գտնեն ընդհանուր եզրեր և կառուցեն հնարավոր երկարաժամկետ կանխատեսելի փոխհարաբերություն:

Թվում է, որ թե Թեհրանում, թե Արևմուտքում ոչ ոք չի սպասում Երևանի խոսքին: Բայց այդ խնդիրը, թերևս, լուծելի է ներքին բարեփոխումների շնորհիվ: Այսինքն՝ երկրի արդիականացումը կարող է կշիռ հաղորդել Երևանի խոսքին, փաստարկել այն: Այսինքն՝ ժողովրդավարական տնտեսաքաղաքական բարեփոխումները իրանական հարցի ներկայիս փուլում Հայաստանի համար դառնում են արտաքին քաղաքական կարևորագույն գործիք, որից առավելագույնս չօգտվելը պարզապես կլինի հանցավոր անգործություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում