The Philippine Star հանդեսի տեղեկացմամբ Միննի Պիկյաոն (54-3-2) Խուան Մանուել Մարկեսի (53-6-1) հետ մենամարտի դիմաց ցանկանում է ստանալ 28 մլն ԱՄՆ դոլար:
2011 թվականի նոյեմբերի 12-ին կայացավ նրանց երրորդ մենամարտը, և մրցավարների որոշմամբ հաղթող ճանաչվեց Պիկյաոն: Սակայն այդ որոշումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ շատերը Պիկյաոյի հաղթանակն անարդար էին համարում:
Հայտնի է, որ երրորդ մենամարտի դիմաց ֆիլիպինցին ստացել էր 20 մլն ԱՄՆ դոլար, իսկ Մարկեսը` 5 մլն:







































