Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մանուել Մատան իսպանական մամուլին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդների մասին: Իսպանացու կարծիքով դրանք «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն են:
««Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն Չեմպիոնների Լիգայի խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդներն են: «Չելսին»-ն կպայքարի եզրափակիչում հայտնվելու համար, չնայած, որ դա բարդ կլինի: Բայց պետք չէ մոռանալ, որ որոշ գրանդներ արդեն հրաժեշտ են տվել մրցաշարին»,- հայտարարել է Մատան և ավելացրել, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալ»-ի կամ «Բարսելոնա»-ի չեմպիոնությունը կասկած չի հարուցում:






































