Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով պաշտոնական առաջարկ անել: Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, «արքայական» ակումբը պատրաստվում է «Լիվերպուլ»-ին առաջարկել 30 մլն եվրո:
Սուարեսի` իր ներկայիս ակումբը լքելուն կարող է նպաստել վերջերս առաջացած սկանդալը, որի կենտրոնում հայտնվել էր ուրուգվայցին: Հիշեցնենք, որ հարձակվողը մեղադրվեց Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու մեջ և որակազրկվեց 8 խաղով:
Այդ միջադեպը ֆուտբոլիստի հեղինակությանը մեծ հարված հասցրեց Անգլիայում, և «Ռեալ»-ը ցանկանում է օգտվել այդ իրավիճակից ու ֆուտբոլիստին հրավիրել Իսպանիա:






































