Այսօր հրապարակվեց WTA-ի նոր վարկանիշային աղյուսակը:
Առաջատարները մնացին իրենց տեղերում. վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Դանիայի ներկայացուցիչ Կարոլին Վոզնյացկին, իսկ 2011 թվականի Աշխարհի լավագույն թենիսիստուհի Պետրա Կվիտովան երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է Վիկտորիա Ազարենկոն:
1. Կարոլին Վոզնյացկի – 7485 միավոր
2. Պետրա Կվիտովա – 7190
3. Վիկտորիա Ազարենկո – 6520
4. Մարիա Շարապովա – 6440
5. Նա Լի – 5720
6. Սամանտա Ստոսուր – 5585
7. Վերա Զվոնորյովա – 5435
8. Ագնեշկա Ռադվանսկա – 5250
9. Մարիոն Բարտոլի – 4710
10. Անդրեա Պետկովիչ – 4500