Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ «Չելսի»-ն չի պատրաստվում Ֆրենկ Լեմպարդին տրանսֆերի հանել, բայց եթե խաղացողը ցանկանա փոխել թիմը, ակումբը չի մերժի վերջինիս: Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Լեմպարդը, ամենայն հավանականությամբ, չի լքի լոնդոնյան ակումբը, սակայն դա տեղի կունենա ամռանը: Կիսապաշտպանն «արիստոկրատներ»-ի հետ դեռ 1.5 տարվա պայմանագիր ունի, սակայն ակումբը չի պատրաստվում երկարաձգել այն:
33-ամյա կիսապաշտպանը հայտարարեց, որ միայն հիմնական կազմում խաղալն իրեն հնարավորություն կտա պահպանել լավ մարզավիճակ: Սակայն Անդրե Վիլլաշ-Բոաշն անգլիացուն չի համարում մեկնարկային կազմի խաղացող, և վերջինս լավագույն դեպքում դուրս է գալիս փոխարինման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի` Լեմպարդի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «ՊՍԺ»-ն:








































