Քեյթ Միդլթոնը՝ ներկայիս Քեմբրիջի դքսուհի Քեթրինը, այսօր նշում է իր 30-ամյակը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, Բուկինգհեմյան պալատից հայտնել են, որ արարողությունը կլինի «ոչ մեծ և փակ»: Ամենայն հավանականությամբ, հույսը մնում է պապարացիների վրա, եթե միայն նրանք հաջողացնեն նկարել Քեյթի երեկույթի հյուրերին, որը կազմակերպում է նրա քյուրը՝ Պիպպան: Պարբերականը, վկայակոչելով թագավորական շրջապատի իր աղբյուրներին, նշում է, որ տոնակատարությունը տեղի կունենա Լոնդոնում 1980-ակաների ոճով:
Բրիտանացի մեկնաբանները կարծում են, որ հրապարակային միջոցառումից հրաժարվելու որոշումը վկայում է այն մասին, որ երիտասարդ հերցոգուհու շուրջ առաջացած իրարանցումը հանդարտվում է:










































