Հունվարի 8-ին` ժամը 15.30-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում բախվել է «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները և «ԲՄՎ-318»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:







































