Saturday, 06 06 2026
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում

Արտագաղթը կարելի է ընդունել որպես ենթագիտակցական մղում դեպի «ուրիշը», «լավագույնը». հոգեբան

Արտագաղթը՝ որոշակի սահմաններում, կարելի է ընդունել որպես նորմալ երևույթ: Այն բնութագրական է բոլոր ժողովուրդներին` որպես ժողովրդական տեղաշարժ: Սակայն մեզ` հայերիս համար, արտագաղթն առանձնահատուկ կերպով ցավալի է ընկալվում, մանավանդ, որ այն վտանգավոր չափերի է հասել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, վերլուծելով արտագաղթի երևույթը և դրա առանձնահատկությունները, ասաց հոգեբան Հրաչ Հովհաննիսյանը:

Արտագաղթը, ըստ նրա, առաջին հայացքից զուտ ժողովրդագրական երևույթ է և վտանգավոր է լոկ պետականության տեսակետից: Որպես դրա հիմնական պատճառներ՝ բերվում են ապրուստի խնդիրները, աշխատանքի և զբաղվածության հարցերը, սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը և դրանցից բխող անապահովության զգացումը: Արտագաղթող մարդը փորձում է այս հոգսերը լուծել արտերկրում: Շատ դեպքերում դա նրան հաջողվում է, բայց ավելի հաճախ` ոչ;

Մեծամասամբ համաձայնելով վերոնշյալ տարածված կարծիքի հետ՝ Հ. Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց արտագաղթի ևս մեկ պատճառի` հայ ազգային բնավորության մի գծի վրա, որի շնորհիվ մենք գոյատևել ենք հազարամյակներ շարունակ, և այս գծի պատճառով է, որ կորցրել ենք տարածքներ:

«Հայկական սփյուռքը ոչ միայն պատմական անբարենպաստության արդյունք է, այլև համաշխարհայնության, ամենաբնակության և լայն մտահորիզոնի ու ստեղծագործականության հատկանիշների: Հենց սրանց համադրությունն եմ համարում ազգային այն բնավորությունը, որի շնորհիվ կամ պատճառով հայերը այսչափ արտագնա վարքագիծ են դրսևորում»,- հավելեց հոգեբանը` ընդգծելով, որ այդ բնավորության միջոցով մարդը մի կողմից անհատականանում է, առանձնացնում իրեն մյուսներից (հաճախ նաև իր խմբակիցներից), և հեշտ ու հանգիստ փոխում է խմբային պատկանելությունը, մյուս կողմից` անհատականության մաս համարելով որևէ կայուն հատկանիշ (օրինակ` լեզուն կամ ազգային որևէ խորհրդանիշ), նույնականանում է դրա հետ:

«Մեր ազգը, ունենալով հարուստ մշակութային ժառանգություն, իրադարձություններով հարուստ պատմություն, տարբեր ազգերի հետ շփման տարաբնույթ եզրեր, հասցրել է կերտել բազում խորհրդանիշներ: Վերջիններիս հետ նույնականացումը զուգորդվում է համամարդկային արժեքներով, որոշ դեպքերում` ընդօրինակելու ձգտումով: Այլ ժողովուրդները միաժամանակ և՛ օտար են, և՛ կարող են դառնալ ընդունելի և ընդօրինակելի: Մի տեսակ ողջունելի է դարձել օտար մշակութային տարրերի յուրացումը (լեզուներ, պարեր, հագուստ, սնունդ, տոնական արարողություններ և այլն): Սա մեզ քաջ հայտնի «օտարամոլության» երևույթն է: Վերջինս կարող է դրսևորվել դրական շղարշի ներքո, ասացվածքների կամ նշանաբանների մեջ: Մեր ժողովրդի մեջ լայնորեն տարածված է «Մերն ուրիշ է» նշանաբանը` որպես լավագույն բաները շեշտադրող արտահայտություն: Մենք դրական հուզականությամբ ենք արձագանքում այն ամենին, ինչը մեզ «ուրիշ» է թվում` բառի ոգևորող իմաստով: Սակայն քիչ ենք կենտրոնանում փաստի վրա, որ «ուրիշը» նաև «օտարի» հոմանիշ է: Այս հանգամանքը, կարծես, մերձեցնում է օտարը»,- համոզմունք հայտնեց վերջինս:

Նրա խոսքով՝ մեր դեպքում արտագաղթը կարելի է ընդունել որպես ենթագիտակցական, զանգվածային մղում դեպի տարբերվողը, «ուրիշը», այսինքն` «լավագույնը»: Առանձնանալու, տարբերվելու ձգտումն արտահայտվում է բողոքով այն ամենի նկատմամբ, ինչը ուրիշ չէ, այլ սեփական է: Սեփական դիրքերի ու տարածքների պաշտպանությունը խիստ նեղ անձնական է դառնում` վերանալով ընդհանուր, ազգային շահերից: Պատահական և զարմանալի չէ, որ հայկական սփյուռքն իր թվով մի քանի անգամ գերազանցում է «պետական հայրենիքի» քաղաքացիների թվին: Սա պարզապես արտագաղթ չէ, այլ ազգային մտածելակերպ:

Հոգեբանը կոչ արեց ՀՀ իշխանություններին սթափվել, կամք և միջոցներ գտնել «խորքային հոգեբանական էությամբ» այս ժողովրդագրական հիմնախնդիրը լուծելու համար, այլապես «գերհամաշխարհային» և «ամենաշինարար» հայ ազգն իրեն ավելի լավ կզգա այնտեղ և այլոց մեջ, որտեղ չկան հայ ազգային խորհրդանիշներ, որտեղ վերջին հույս հանդիսացող «մերն ուրիշ է» կամ, նույնիսկ, «ուրիշը մերն է» արտահայտություններն անգամ կսպառեն իրենց` աշխարհը դարձնելով հայոց տունը, լավագույն դեպքում ևս մեկ հազարամյակ պետականությունը դարձնելով հայի երազանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում