Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2011 թվականի Աշխարհի լավագույն մարզիչների անունները:
Առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով անցած տարի կապտանռնագույնների հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն, նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգայի Գավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ժոզե Մոուրինյոն, իսկ երրորդում` Ալեքս Ֆերգյուսոնը:







































