ՀԱՄԱՍ-ի շտաբը հնարավոր է Դամասկոսից տեղափոխվի Թունիսի մայրաքաղաք: Аш-Шарак аль-Аусат թերթի հաղորդմամբ՝ շարժումը պատրաստվում է առաջին գրասենյակը բացել Թունիսում:
Թունիսում իսլամիստական «Ան Նադա» կուսակցության ղեկավար Աբդալլա Ալ-Զուարին նշել է, որ ՀԱՄԱՍ-ի շտաբի բացումը գրեթե ավարտված գործ է, այն հնարավոր էր բացել անգամ մի քանի ամիս առաջ:
Նախկինում որոշել էին ՀԱՄԱՍ-ի գրասենյակ բացել Կահիրեում կամ Ամմանում, սակայն հատկապես Ամմանում այն չի բացվի. Հորդանանը դեմ է, որ շարժումը իր տարածքում պաշտոնապես գործի:











































