Հյուսիսային Կորեայի նոր կառավարությունը՝ նախկին ղեկավարի որդու գլխավորությամբ, դիմել է ԱՄՆ-ին երկրին արտադրական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Ճապոնական Kyodo տեղեկատվական գործակալությունը:
Վաշինգտոնը Փխենյանին օգնություն ցույց կտա այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան իրականացնի իր միջազգային պարտականությունները:
ԱՄՆ-ը Փխենյանից պահանջում է կառուցողական դիրքորոշում՝ կապված իր միջուկային զենքի հետ, այսինքն՝ պահանջում է դադարեցնել ուրանի հարստացումը Յոնբեն միջուկային համալիրում:
Վաշինգտոնը նաև ցանկանում է երաշխիք ստանալ, որ տրամադրված օգնությունը կստանան դրա կարիքն ունեցող քաղաքացիները:
Ըստ միջազգային դիտորդների՝ Փխենյանի նման խնդրանքը վկայում է երկրի արդյունաբերական ճգնաժամի մասին: Նոր կառավարությունը պետք է զբաղվի նախևառաջ այս ճգնաժամի հաղթահարմամբ: